Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Եթե...

Եթե...
06.01.2025 | 08:35

Այո՛, եթե երկրումս հաշիվ պահանջող ու արժանապատվության իմաստն ու արժեքը գիտակցող մտավորական խավ լիներ, եթե վախկոտների ու լռողների տեսակարար կշիռն այդքան անտանելի ծանր չլիներ, ապա ամեն օր դատապարտված չէինք լինի հերթական խեղկատակությունն ու կեղծ ինտելեկտուալ բխկոցը լսելու:

Չունենք դեմք ու ինքնություն ունեցող գիտությունների ակադեմիա, իսկ այնտեղ հանգրվանած գիտնական կոչվածների մեծ մասը վերածվել է հանցագործություն սպասարկողների, չխառնվող ու համակերպվողների բանակի:

Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ, երբ գիրք է վերցնում ձեռքը: Նա ծիծաղում է հենց այդ մտավորականության վրա, ովքեր շատ արագ համակերպվեցին դրսից կառավարվող դրածո հանցագործներին Ծիծեռնակաբերդը հանձնելու, Եռաբլուրը պղծելու, պետական ու ազգային խորհրդանշանները ծանակելու, սեփական մակերեսային գիտելիքների վրա հիմնված պատմության նոր տեսություն հրամցնելու, մեր երեխաներին այլանդակ որակի դասագիրք մատուցելու, «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը հիմնավորելու, մեր ու ձեր տեսածն ու լսածը հենց մեր օրոք եղծելու ու խեղելու իրողությունների հետ:

Իսկ դու շարունակիր լռել ու սպասարկել հերթական խեղկատակությունը, երկիրը նաև քո շնորհիվ լիակատար պարտության տարած հայ սպասարկու մտավորական ու գիտնական:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 3113

Մեկնաբանություններ